Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Էդուարդ Շարմազանով. Եթե Նիկոլ Փաշինյանը շուտափույթ հրաժարական ներկայացնի, մենք խոստանում ենք, չենք զբաղվի ակտիվ քաղաքականությամբ

Էդուարդ Շարմազանով. Եթե Նիկոլ Փաշինյանը շուտափույթ հրաժարական ներկայացնի, մենք խոստանում ենք, չենք զբաղվի ակտիվ քաղաքականությամբ
18.11.2020 | 21:35

«Բոլոր նրանք, ովքեր այս սրբազան պայքարը, որը հանուն հայրենիքի փրկության է, ներկայացնում են որպես իշխանության պայքար, լկտիաբար ստում են։ Սա նիկոլական հերթական էժանագին մուտիլովկան է»,- Ազատության հրապարակում հանրահավաքում ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նա ներողություն խնդրեց մարդկանցից․ «Կներեք ինձ, ժողովուրդ ջան, կներեք մեզ մեր սխալների համար։ Բայց ես այսօր կանգնած եմ այս հրապարակում բաց ճակատով, որովհետև դավաճան չեմ, հող չեմ հանձնել, իմ թիմակիցները ապրիլյան պատերազմի ժամանակ 4 օրում կանգնեցրել են պատերազմը, որովհետև մեր ժամանակ Ալիևն էր բողոքում, որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը»։ Շարմազանովն ասաց, որ այսօր ստում են՝ ասելով, թե Սերժ Սարգսյանն ուզում է հետ գալ։ «Այ ստախոսներ, Սերժ Սարգսյանն իր բոլոր սխալներով հանդերձ, իր բոլոր թերացումներով հանդերձ, երբ տեսավ, որ հայ ժողովուրդը չի ցանկանում նրան տեսնել իշխանության ղեկին, անցնցում, առանց արյան հեռացավ։ Նա ապացուցեց, որ, ի տարբերություն քեզ, աթոռը մեզ համար նպատակ չէ»,- հավելեց նա։


«Մենք նապատակ չունենք, ցանկություն էլ չունենք գալ իշխանության։ Մենք պատրաստ ենք սատարել վաղվա իշխանությանը, որը պատրաստ է արժանապատիվ ներկայացնել ՀՀ և Արցախի շահերը, որը պատրաստ է չուրանալ մեր զինվորների արյունը, ինչպես այս հողատուները ուրացան։ Հայրենիքի փրկությունը պետք է սկսվի այս հողատուի, դավաճանի հեռացումով։ Եթե Նիկոլ Փաշինյանը շուտափույթ հրաժարական ներկայացնի, մենք խոստանում ենք, չենք զբաղվի ակտիվ քաղաքականությամբ, բայց նախ և առաջ հողատուն պետք է հեռանա»,- հայտարարեց Շարմազանովը։

Դիտվել է՝ 1968

Մեկնաբանություններ